ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր պատանդներին, եթե Իսրայելը դադարեցնի Գազայի վրա ավիահարվածները
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ի լրագրող Ռիչարդ Էնգելին ասել է, որ խմբավորումը պատրաստ է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքացիական պատանդներին՝ օտարերկրացիներին և իսրայելցիներին, եթե Իսրայելը դադարեցնի ավիահարվածները Գազայի վրա:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ասել է, որ պատանդները կարող են ազատ արձակվել մեկ ժամվա ընթացքում, եթե Իսրայելը կատարի իրենց պայմանները: Նա պնդում է, որ ներկայումս պատանդներին ազատելու անվտանգ վայր չկա։
«Պատանդ պահվող իսրայելցի զինվորների ազատ արձակման դիմաց Իսրայելը պետք է ազատի բոլոր պաղեստինցիներին, որոնք պահվում են իսրայելական բանտերում»,– ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։
Խմբավորման խոսնակը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն արդեն գիտեն քաղաքացիական պատանդների ազատ արձակման պայմանների մասին, քանի որ զինյալ խմբավորումը դրանք բացահայտել է արաբական մի քանի երկրների ղեկավարների հետ զրույցներում։