Իսրայելը թույլ չի տա ՀԱՄԱՍ–ի գոյությունը որպես հարևան կառույց. պաշտպանության բանակի ներկայացուցիչ
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելն այլևս թույլ չի տա ՀԱՄԱՍ–ին գոյություն ունենալ որպես հարևան կառույց: Այս մասին հայտնում է The Washington Post–ը:
«Ի տարբերություն այլ գործողությունների, մենք ոչնչացնում ենք ՀԱՄԱՍ-ի կառավարման համակարգը ու ինքնիշխանությունը»,- ասել է նա։
Վերջին օրերին Իսրայելը մոբիլիզացրել է 360 հազար պահեստազորայինի, իսկ Գազայի հետ սահմանի մոտ զրահատեխնիկա է կենտրոնացված։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում վեց օրվա ընթացքում ավիահարվածների զոհերի թիվը հասել է 1417-ի, այդ թվում՝ 447 երեխա և 248 կին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
Իսրայելի զինվորականները հոկտեմբերի 7-ից անմիջապես առաջ տեղեկացել էին, որ Գազայում արտասովոր բան է կատարվում
Իսրայելական Haaretz թերթը պնդում է, որ իսրայելական բանակի և հետախուզության ղեկավարությունը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձա...