Իսրայելի զինվորականները հոկտեմբերի 7-ից անմիջապես առաջ տեղեկացել էին, որ Գազայում արտասովոր բան է կատարվում
Իսրայելական Haaretz թերթը պնդում է, որ իսրայելական բանակի և հետախուզության ղեկավարությունը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես առաջ տեղեկություն է ստացել, որ Գազայում ինչ-որ արտասովոր բան է տեղի ունենում և հեռախոսով քննարկել է դա։ Այս տեղեկությունը, սակայն, բավական չէր լուրջ եզրակացությունների ու գործողությունների համար։ Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը:
Haaretz-ի ռազմական թղթակից Ամոս Հարելը գրում է, որ իր տեղեկություններով, հոկտեմբերի 7-ի գիշերը ստացած տեղեկությունը հեռախոսով քննարկել են բանակի, ռազմական հետախուզության և Իսրայելի «Շին Բեթ» հատուկ ծառայության ներկայացուցիչները։ Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
Այնուամենայնիվ, տեղեկատվությունը քիչ էր, ուստի սպաները որոշել են, որ տեղի ունեցողը հավանաբար ՀԱՄԱՍ-ի զորավարժություններն են և համաձայնել են քննարկումները շարունակել շաբաթ առավոտյան:
Իսրայելի վարչապետի գրասենյակը, մեկնաբանելով թերթի այս հաղորդագրությունը, վստահեցրել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացվել է միայն առավոտյան ժամը 06:29-ին, երբ ՀԱՄԱՍ-ն արդեն հարձակվել է Գազայի հատվածի շուրջ իսրայելական տարածքների վրա։
Իսրայելական բանակը մինչ այժմ պնդում է, որ տեղեկություն չունի ՀԱՄԱՍ-ի մոտալուտ հարձակման մասին։
«Իսրայելի պաշտպանության ուժերը պատասխանատու են երկրի և նրա քաղաքացիների անվտանգության համար, և շաբաթ առավոտյան մենք չկարողացանք կատարել այդ պարտականությունները։ Մենք դասեր կքաղենք, կուսումնասիրենք, բայց հիմա պայքարելու ժամանակն է»,- հինգշաբթի ասել է շտաբի պետ Հերզի Հալևին։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
Իսրայելը 4000 տոննա քաշով 6000 ռումբ է նետել Գազայի վրա
Իսրայելն ընդհանուր առմամբ 6000 ռումբ է նետել Գազայի հատվածի վրա, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Al-Jazee...