«Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
«Զանգեզուրի միջանցք» ասվածը կարող է անցնել Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն A Haber-ի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է Հայաստանի հետ, սակայն հնարավոր է, որ միջանցքն անցնի Իրանով: Թուրք նախարարն ընդգծել է, որ այն կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը:
«Նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողան) Նախիջևան կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք իրավիճակը ղեկավարների և նախարարների մակարդակով։ Զանգեզուրի երթուղին Թուրքիայից դեպի Բաքու գծեր կապահովի։ Սա կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև «Դիլուջու» սահմանային անցակետ կա գիծ, օրակարգում են 14 կիլոմետր երկարությամբ նոր գծի վերանորոգումն ու կառուցումը։
«Զանգեզուրի միջանցքի» 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի հետ սահմանով։ Սա քննարկվում է հայկական կողմի հետ։ Հնարավոր է նաև, որ միջանցքն իրականացվի Իրանի տարածքով։ Մենք մտածում ենք, թե ինչպես արագ դա իրականություն դարձնել», - ասել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքրիայի նախագահը, խոսելով «զանգեզուրյան միջանցքի» մասին, հայտարարել էր, որ եթե Հայաստանը չմասնակցի՝ երթուղին Իրանի միջոցով է անցնելու։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...
Արցախի նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփ...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...