Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։
Նշվում է, որ բանակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ ԱՀ երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Արցախում մնացած կառավարության մեծ մասը, ուժայինների ղեկավարությունը հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձել են Հայաստան:
Հիշեցնենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները գերեվարել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու շինծու քրգործեր հարուցել նրանց դեմ։
4 ձերբակալվածների ազատ արձակման շուրջ բանակցություններ են ընթանում։
Նշենք, որ նախագահների Հայաստան գալու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Նախկին նախագահների Հայաստան գալու մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը հայտնում են նաև հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյսբուքյան օգտատերեր։ ֆեյսբուքյան իր էջում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ևս գրել է այդ մասին՝ նշելով, որ նախագահները Հայաստան են եկել Բաքվի հետ բանակցությունների արդյունքով։
Հավելենք նաև, որ ավելի ուշ Aravot.am-ի լրագրող Նելլի Գրիգորյանը հերքել է նախկին նախագահների Հայաստան գալու մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը։ «Տեղեկությունը, որ Արցախի բոլոր նախագահները բանակցությունների արդյունքում տեղափոխվել են Երևան, իրականությանը չի համապատասխանում»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփ...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղար...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...