Եթե Հայաստանը չմասնակցի, ինչպե՞ս է ընթանալու երթուղին` Իրանի միջոցով. Էրդողանը՝ «զանգեզուրյան միջանցքի» մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսելով «զանգեզուրյան միջանցքի» և տարածաշրջանային խաղաղությանը վերաբերվող իրողությունների մասին․
«Մենք չենք տեսնում որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հարևանության օրենքը։ Ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացի ձեռքբերումը մեծ խթան կհաղորդի նաև տարածաշրջանային կարգավորմանը։
Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային գծերով ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի մեր հարաբերությունները։ Այս ամուր կապի շնորհիվ առաջիկա շրջանում մենք վազելով կանցնենք բազմապատիկ ավելի շատ տարածություն, քան քայլելով։ Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Այս միջանցքի իրացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։
Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես հասնել Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա։ Եթե Հայաստանը չմասնակցի, ինչպե՞ս է ընթանալու երթուղին։ Իրանի միջոցով։ Իրանը դրական է վերաբերում դրան, ուստի կարելի է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան երթուղի ստեղծել։ Լավ է այս հարցում Իրանից դրական ազդակներ տեսնելը»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...