Արցախի նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտից չեն մեկնել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԼՂ նախկին ղեկավարի մերձավոր շրջապատի աղբյուրը։
«Երեք նախկին ղեկավարները Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 12։00) գտնվում են Ստեփանակերտում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Այսօր առավոտյան ոչ պաշտոնական լուր տարածվեց, որ նախկին նախագահները լքել են Ստեփանակերտը և արդեն Հայաստանում են։ Նախկին նախագահների Հայաստան գալու մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը հայտնում էին հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյսբուքյան օգտատերեր։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձեռք բ...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղար...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...