Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կխախտի կայունությունը. իրանցի պաշտոնյա
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանը հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նշել է, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը, հայտնում է Tasnim–ը:
Ահմադիանը շեշտել է, որ դա կարևոր է ոչ միայն խաղաղության, այլև անվտանգության տեսանկյունից։ Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է` տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կխախտի կայունությունը և կխորացնի ճգնաժամը։
«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը ճանապարհ կհարթի կայուն անվտանգության, հավասարակշռված զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության բարեկեցության և հարմարավետության համար»,– ասել է իրանցի պաշտոնյան:
Իր խոսքով՝ Իրանը պատրաստ է առիթ ստեղծել տարածաշրջանի պետությունների միջև հանդիպումների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի ...