Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

Քիչ առաջ հայտնել էինք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը «ձերբակալվել» և Բաքու են տեղափոխվել:

 

Ըստ նույն աղբյուրների՝ ձերբակալված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին։

 

ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարն արդեն Հայաստանում են:

 

Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
 

1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
5. Բակո Սահակյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2007-2020 թթ.)
6. Արկադի Ղուկասյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (1997-2007 թթ.)
7. Դավիթ Իշխանյան - Արցախի Ազգային ժողովի նախագահ

 

 

Քաղաքականություն