Երևանի պետական համալսարանը՝ Արցախից տեղահանվածների մասին
Երևանի պետական համալսարանն ընդունելություն է սկսվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։
ԵՊՀ կազմակերպչական բաժնից հայտնում են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը, պետք է դիմում ներկայացնեն ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն՝ կազմակերպչական բաժին։ Փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ։ Ըստ դիմումների՝ տվյալները կհավաքագրվեն և դիմորդներին հնարավորություն կընձեռվի մասնակցել դասերին համապատասխան ֆակուլտետներում և բաժիններում։
Այս պահին ֆակուլտետներում լիցենզիայով սահմանված տեղերը սովորողներից բավական շատ են՝ բացառությամբ իրավագիտության ֆակուլտետի, սակայն այս մասով աշխատանքներ են տարվում և խնդիրը կլուծվի հօգուտ դիմորդների։ Ընդունելությունը դեռևս կատարվում է ըստ ուսանողների ցանկության։ Սա կլինի ժամանակավոր լուծում՝ մինչև համապատասխան գերատեսչական մարմիններից հստակ հանձնարարական կլինի։
ԼՂ-ում այս պահին ընթանում են ուսանողների տվյալների ամբողջական հավաքագրման աշխատանքներ, որոնք կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության կրթական մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ
Նախօրեին Երևանի քաղաքապետարանի 20 ավտոբուսով Ստեփանակերտից Գորիս է տեղափոխվել 700 արցախցի, քաղաքապետարանից այլևս ավտոբու...
Աջակցություն՝ Արցախից ժամանած ուսուցիչներին. ԿԳՄՍ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին: «ԼՂ-ից մեզ մ...
«Շտապ օգնության 13 բրիգադ ուղևորվել է Ստեփանակերտ». Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածների վիճակի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճ...
5 տոննա մարդասիրական օգնություն` Ֆրանսիայից Հայաստանին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարա...