Հասարակություն Կարևոր

Երևանի քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ

Lilit T. 1 րոպե 374 դիտում
Երևանի քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ

Նախօրեին Երևանի քաղաքապետարանի 20 ավտոբուսով Ստեփանակերտից Գորիս է տեղափոխվել 700 արցախցի, քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը: 

Կոստանյանի խոսքով՝ այլևս մեծ թվով մեքենանաներ ուղարկելու անհրաժեշտություն չկա։ Ստեփանակերտում քիչ թվով մարդիկ են մնացել, ուստի նրանց տեղափոխումը կիրականացվի մասնավոր ավտոբուսներով։ 

Նշենք, որ այսօր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ նախօրեին Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերն անց վերադարձել են Գորիս։ 

Երկու օրում 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ, ինչի արդյունքում 2900 անձ՝ հիմանականում ծերեր, միայնակ անձինք ու խոցելի խավի ներկայացուցիչներ, տեղափոխվել է Գորիսի և Վայքի կենտրոններ։ 

Նա նաև նշեց, որ այս պահին Ստեփանակերում է գտնվում 15 անձ, որոնք հենաշարժողական խնդիրների պատճառով չէին տեղափոխվել Հայաստան։ Նրանց ՀՀ տեղափոխելու համար 13 շտապօգնության բրիգադ է ուղարկվել Ստեփանակերտ, որոնք արդեն հատել են Հակարիի կամուրջը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250