«Շտապ օգնության 13 բրիգադ ուղևորվել է Ստեփանակերտ». Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածների վիճակի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճակից:
«ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 361 բուժառու:
Մինչև այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 14 մահ։ Մեծաթիվ բուժառուների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր։
Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։
2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։
Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
Բուժառուներից 221-ը պայթյունի հետևանքով տուժածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների հետևանքով, 26-ը՝ առողջական այլ խնդիրներով բուժառուներ:
Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ
Նախօրեին Երևանի քաղաքապետարանի 20 ավտոբուսով Ստեփանակերտից Գորիս է տեղափոխվել 700 արցախցի, քաղաքապետարանից այլևս ավտոբու...
Երևանի պետական համալսարանը՝ Արցախից տեղահանվածների մասին
Երևանի պետական համալսարանն ընդունելություն է սկսվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ ԵՊՀ կազմակերպչակա...
Աջակցություն՝ Արցախից ժամանած ուսուցիչներին. ԿԳՄՍ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին: «ԼՂ-ից մեզ մ...
5 տոննա մարդասիրական օգնություն` Ֆրանսիայից Հայաստանին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարա...