Մարոկկոյում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 2012 մարդ. Reuters
Մարոկկոյում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 2012 մարդ, հաղորդում Է Reuters-ը հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալներին:
[1a361939c1b27732eb09032568385607.jfif]
Տուժել է ևս 2059 մարդ, նրանցից 1404-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
[bd62a513be030c930da662a1e83f5afa.jfif]
Ստորգետնյա ցնցումները ավերածություններ են առաջացրել Մարոկկոյի 9 նահանգներում և պրեֆեկտուրաներում: Էպիկենտրոնը գտնվել է Իգիլ շրջանի՝ Էլ Հաուզ բնակավայրում։
[28df2daded341bd4b567592ce18075c0.jfif]
Հիշեցնենք, որ Մարոկկոյի թագավորը երկրին պատուհասած ավերիչ երկրաշարժից հետո եռօրյա սուգ է հայտարարել: Նա հրամայել է օգնություն ցուցաբերել երկրում երկրաշարժի հետևանքով տունը կորցրած բոլոր մարդկանց, ինչպես նաև արագացնել որոնողափրկարարական աշխատանքները: