ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարայում ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչության պահը ֆիքսել են փողոցների տեսախցիկները

Անկարայում ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչության՝ կրակոցների և պայթյունի պահը ֆիքսել են փողոցների տեսախցիկները: Մարդիկ խուճապահար փախչում են դեպքի վայրից։

 

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի կենտրոնում գտնվող Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ։ «Շրջակայքի ճանապարհները փակ են երթևեկության համար։ Նախագահի անվտանգության ծառայությունն է ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձ լինի։ 


Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ահաբեկչությունից հետո: 

 

Այս պահին հաղորդվում է, որ Թուրքիայի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության շենքի վրա փորձել են հարձակվել երկու ահաբեկիչ։ Պարզվել է, որ նրանցից մեկը մահապարտ է, նա գործի է դրել պայթուցիկ սարքը։ Երկրորդին չեզոքացրել են ոստիկանները, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել փոխհրաձգության հետեւանքով։ 
 

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: