Տասնյակ զինված մարդիկ՝ ուղղաթիռներով, նավթային ընկերություն են գրավել Իրկուտսկի մարզում
Տասնյակ զինված մարդիկ՝ ուղղաթիռներով, նավթային ընկերություն են գրավել Իրկուտսկի մարզում:
SHOT ալիքի տվյալներով ՝ ամեն ինչ տեղի է ունեցել Կիրենսկի շրջանում ՝ «Դուլիսմա» ձեռնարկության տարածքում։ Սեպտեմբերի սկզբին այնտեղ են ժամանել ավելի քան 20 դիմակավորված և զինված մարտիկներ։ Աշխատակիցների մի մասին պառկեցրել են գետնին, մի մասին էլ կանգնեցրել դեմքով դեպի պատը: Նրան տիրացել են ընկերության բոլոր փաստաթղթերին և իրականում դարձել կառավարիչներ:
Մարզային ՆԳՆ-ից ասացին, որ «Դուլիսմա» ձեռնարկությունը դատական կարգով կիսում են երկու սեփականատերեր, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, թե ում է պատկանում ձեռնարկությունը։ Ոստիկանների խոսքով ՝ ինչ-որ դատական որոշում է եղել, որի կատարման համար հատուկ ջոկատայիններ են ներգրավվել։
Սակայն ականատեսները վստահեցնում են, որ ուղղաթիռներով ժամանել են դեսանտայիններ: Աշխատակիցների խոսքով ՝ իրենց ղեկավարել է գործող կառավարիչը, որը, ըստ ամենայնի, այժմ ներկայացնում է մեկ այլ սեփականատիրոջ շահերը։
«Դուլիսմա» ձեռնարկության անունը կապվում է «Յուգրա» բանկի նախկին սեփականատեր Ալեքսեյ Խոտինի հետ, որն այժմ գտնվում է հետաքննության տակ: