Խոշոր ավտովթար` Սյունիքում. բախվել են Mercedes-ն ու «VAZ»-ը. կա տուժած
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․Մ․) և «VAZ» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը՝ տուժած Հ․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
[7cebbea7d547cb58805f0e645073e11c.jpg]
[0239e00b57514947e69e55a63b32f3ab.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում բեռնատարը մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ. զոհեր կան
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ։ Նախնական տվյալով՝ 5 մարդ մահացել է, 25-...
Արտակարգ դեպք Փոքր Մասրիկ գյուղում. գայլերը հոշոտել են ոչխարների ու գառների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկար...
Զբոսաշրջային ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով Հունաստանում 4 մարդ է մահացել, 23-ը` վիրավորվել
Չորս մարդ, այդ թվում՝ մեկ ռուս, զոհվել է, ևս 23-ը վիրավորվել են Հունաստանի հյուսիսում գտնվող Կիլկիս քաղաքի մոտակայքում գ...
Մի քանի տոննա ասֆալտով բարձված Mercedes բեռնատարը Արթիկում կողաշրջվել է
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։45-ի...