Զբոսաշրջային ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով Հունաստանում 4 մարդ է մահացել, 23-ը` վիրավորվել
Չորս մարդ, այդ թվում՝ մեկ ռուս, զոհվել է, ևս 23-ը վիրավորվել են Հունաստանի հյուսիսում գտնվող Կիլկիս քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու վրա զբոսաշրջային ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով։ Այս մասին գրում է Moskva 24-ը:
Նշվում է, որ սերբական պետհամարանիշներով ավտոբուսը տեղափոխել է 81 մարդ, 23 ուղևոր ստացել է թեթև վնասվածքներ և հոսպիտալացվել։ Երեք մահացածները եղել են հունական պետհամարանիշներով վրաերթի ենթարկված ավտոմեքենայում։
Իրավապահների տվյալներով՝ տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է։ Մահացածները տղամարդիկ են՝ երեք հույն և մեկ ռուս։
Հստակեցվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի պատճառները հետաքննվում են։
[16c11fbfa6ebfb5b1c8a069417742bb1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար` Սյունիքում. բախվել են Mercedes-ն ու «VAZ»-ը. կա տուժած
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ` Մարոկկոյում
Մարոկկոյում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո: Այ...
Թուրքիայում բեռնատարը մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ. զոհեր կան
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ։ Նախնական տվյալով՝ 5 մարդ մահացել է, 25-...
Արտակարգ դեպք Փոքր Մասրիկ գյուղում. գայլերը հոշոտել են ոչխարների ու գառների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկար...