ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղում էինք, մեկ էլ դըըմփ, բայց չվախեցանք. վարդենիսցի երեխաները՝ սահմանային կրակոցների մասին
Վարդենիսցի երեխաները պատմել են, որ թեև այսօր առավոտյան ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով կրակոցներ են լսել, սակայն չեն վախեցել, քանի որ «անընդհատ նույն իրավիճակն է», արդեն սովորել են:
Երեխաների խոսքով՝ իրենք առավոտյան խաղալիս են եղել, երբ կրակոցները սկսվել են:
Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները։
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։
«Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»,- հայտնել են ՊՆ–ից:
Տեսանյութը՝ 24news.am–ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պարեկնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Արցախի ԱԺ-ի դիմաց բազմամարդ է, որտեղ այս պահին ընթանում է արտահերթ նիստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ադրբեջանից ազատ արձակվում արցախցի 3 երիտասարդները
Սոցցանցերում հայտնվել են կադրեր՝ Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի հայ ֆուտբոլիստների վերադարձից: Այսօր ավելի վաղ Արցախ...