ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝
Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր զոհված Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր, մի քանի օրից զոհված նրա ծննդյան օրն էր։ Նշենք, որ զոհված Արսեն Մկրտչյանն էլ 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր․ երրորդ երեխային էին սպասում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...
4 զինծառայողներից մեկը ողջ է. ՊՆ–ն նոր զեկույց է ստացել բժիշկներից
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ մ...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Իրադրությունը ժամը 15:15-ի դրությամբ անփոփոխ է․ ՀՀ ՊՆ
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-...