ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Արցախի ԱԺ-ի դիմաց բազմամարդ է, որտեղ այս պահին ընթանում է արտահերթ նիստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին։
Ինչպես նշել էինք` արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում և փորձում են իրենց հարցերի պատասխանը ստանալ Արայիկ Հարությունյանից։
Բացի դա, հայտնել էինք, որ Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ ժամը 21:00-ին գումարվելու է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` Պրիգոժինի ինքնաթիռի սրահից
Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի խցիկից, գրում է NEXTA-ն։ Պար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պարեկնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղում էինք, մեկ էլ դըըմփ, բայց չվախեցանք. վարդենիսցի երեխաները՝ սահմանային կրակոցների մասին
Վարդենիսցի երեխաները պատմել են, որ թեև այսօր առավոտյան ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով կրակոցներ են լսել, սակայն չ...