4 զինծառայողներից մեկը ողջ է. ՊՆ–ն նոր զեկույց է ստացել բժիշկներից
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
«Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները։
Նմանատիպ հոդվածներ
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկր...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Իրադրությունը ժամը 15:15-ի դրությամբ անփոփոխ է․ ՀՀ ՊՆ
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-...