ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ադրբեջանից ազատ արձակվում արցախցի 3 երիտասարդները
Սոցցանցերում հայտնվել են կադրեր՝ Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի հայ ֆուտբոլիստների վերադարձից:
Այսօր ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են:
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,– գրել է Արցախի ՄԻՊ–ը։
Տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգվել էին արցախցի երեք երիտասարդները՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը: Նրանք վերադարձվել են այսօր:
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ադրբեջանում 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ
Ադրբեջանում 20-ամյա ուսանողուհին դատարանի առջև կկանգնի Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար: Ֆիդան Ալիևային մեղադրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թողնելու, որ այստեղ տեղաշարժ լինի, թուրքը գա. արցախցիները՝ Ակնա–Ասկերան ճանապարհին
Արցախցիները դեռ Ակնա–Ասկերան ճանապարհին են և վստահեցնում են, որ թույլ չեն տալու որևէ տեղաշարժ լինի: Սոցցանցեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պա...