ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանի հյուսիսում առնվազն 8 բարձրահարկ շենք է փլվել սողանքի պատճառով
Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի հյուսիսային նահանգի Կուլու քաղաքում մուսոնային անձրևներով պայմանավորված հզոր սողանքի հետևանքով առնվազն 8 բարձրահարկ բնակելի և վարչական շենք է փլուզվել։ Ավելի շատ թվով շենքեր էլ վնասվել են։ «The Times of India» թերթը հայտնում է, որ մարդկային զոհերից հաջողվել է խուսափել վթարային տներից բնակիչներին ու ծառայողներին ժամանակին տարհանելու շնորհիվ։
Տարհանումն իրականացվել է 3-4 օր առաջ, երբ շենքերում սկսել են ճաքեր առաջանալ։
Ինչպես հաղորդել են Հիմաչալ Փրադեշի իշխանությունները, տեղատարափները, դրանց առաջացրած սողանքները և հեղեղումները հանգեցրել են նահանգում ավելի քան 2 հազար տների փլուզման, տարերային աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 340 մարդ։ Տեղումներից վնասը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերային ապոկալիպսիս Նովոսիբիրսկում
Գիշերային փոթորիկը Նովոսիբիրսկում միանգամից մի քանի հրդեհ է առաջացրել: Կայծակի հարվածներից այրվել են փողոցների լույսեր,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինի բիզնես-ջեթի բեկորները դուրս են բերվել գետից. մանրամսներ
Տվերի մարզում Եվգենի Պրիգոժինի բիզնես-ջեթի բեկորները դուրս են բերվել գետից։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:&...