Պրիգոժինի բիզնես-ջեթի վթարի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Տվերի դիահերձարան
Վագներ մասնավոր ռազմական ընկերության (PMC) հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող Embraer բիզնես-ջեթի կործանման հետեւանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Տվերի մարզի դիահերձարան։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Նշվում է, որ այնտեղ մահացածների դիերի դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի։
Օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Նա չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ, որոնցից երեքը՝ անձնակազմի անդամներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք բոլորը մահացել են։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ գործարար Եվգենի Պրիգոժինը նշված է եղել որպես ինքնաթիռի ուղևոր։
Նմանատիպ հոդվածներ
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
Երկրաշարժ՝ Շորժայի մոտ․ այն զգացվել է Երևանում և Գեղարքունիքի մարզում
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...