Ծեծկռտուք «Ուրարտու» և «Փյունիկ» ֆուտբոլային թիմերի միջև
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրի շրջանակում Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերն էր չափում «Փյունիկի» հետ։ Թիմերը հաղթողին այդպես էլ չպարզեցին, գրանցվեց ոչ-ոքի, թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։
Հանդիպման ուշագրավ դրվագներից մեկը սակայն խաղի վերջնամասում տեղի ունեցավ՝ մրցավարի կողմից ավելացրած րոպեների ընթացքում։ Խաղային դրվագի ժամանակ երևանյան երկու ակումբների ֆուտբոլիստները միմյանց չհասկացան, ինչից հետո ծեծկռտուք սկսվեց։ Այս մասին հյատնում է «Հրապարակը»:
Սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա ասուլիսի ընթացքում Եղիշե Մելիքյանն արդարացրեց Էդգար Մալաքյանի կարմիր քարտը՝ «դե մեծ, 33 տարեկան տղայա, ու ինչ-որ 22 տարեկան լեգեոնական եկել խփել ա» պատճառաբանությամբ: Ամենայն հարգանքով, բայց ես դա չեմ ընդունում: Ինձ համար ամեն ինչից առավել պիտի լինի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմը: Տվյալ պարագայում ես չեմ ասում որ իրանք ոչ պրոֆեսիոնալ են, այլ դա ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ա: Մասսայական ծեծկռտուքը պետք ա արմատախիլ անել, գավառական մտածելակերպը պիտի դուրս գա հայկական ֆուտբոլից:
Քանի դեռ հայկական ֆուտբոլում տիրում են հետխաղային բազառները, երբ 2 օր շարունակ կրքերը չեն հանդարտվում, «տղավարի» հարցեր են լուծվում, իրար ֆիզիկական վնաս են հասցնում ֆուտբոլիստներն ու մերձֆուտբոլային լավ անուշ ապերները (ինչը էլ ավելի սարսափելի ա), մենք առաջ չենք գնա: Խաղից հետո դրսում թեմա անել, դրսից մարդ բերել, մի քանի ավտոյով գնալ դես ու դեն, զանգել մարդ կանչել, մարդ բերել մյուսի վրա....
Թարգեք, տղերք: Սա ֆուտբոլ ա, ուզում եք գնաք տեցի կռուգ թեմա բռնեք, խաղակոշիկները կախեք մեխից, գնացեք»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժայի մոտ․ այն զգացվել է Երևանում և Գեղարքունիքի մարզում
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...