ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատարը մխրճվել է տների մեջ. 10 մարդ է զոհվել. Տաջիկստան
Տասը մարդ զոհվել է, ևս 14-ը վիրավորվել է նախորդ գիշեր Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում վթարի հետևանքով. պատճառը եղել է բեռնատարի արգելակների խափանումը, RIA Novosti-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի խոսնակ Ումեդա Յուսուֆին։
Վթարը տեղի է ունեցել Դուշանբե-Կուլյաբ-Խորոգ մայրուղու վրա, Somoni շուկայի մոտ Dulan բեռնատարը բախվել է մի քանի ավտոմեքենաների, ապա` տներին։
«Տասը մարդ մահացել է, ևս 14-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են քաղաքի հիվանդանոցում՝ նախորդ գիշեր Կուլյաբում տեղի ունեցած վթարի հետևանքով», – ասել է Յուսուֆին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից դեպքի վայր են մեկնել ՆԳՆ, ԵԽ, Առողջապահության նախարարության ղեկավարները, Խաթլոնի շրջանի նախագահը, պաշտոնատար այլ անձինք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Ամիրյան փողոցի շենքերից մեկում. մարդկանց տարհանում են
Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է, տեղում աշխատում են հրշեջներ, մարդկանց տարհանում են։ Auroranews-ը ահազանգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Թուրքիայի արևմտյան Քոջաելի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը
Թուրքիայի արևմտյան Քոջաելի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել հացահատիկի կախոցի պայթյունը։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին փոթորիկ և կարկուտ Սմոլենսկի շրջանում. 12 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Փոթորկի հետևանքով ՌԴ-ի Սմոլենսկի շրջանի մոտ 12 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, 47 թիմ ներգրավված է էլեկտրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեհրանի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Իրանի Թեհրան քաղաքի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Շենքի մեծ մասն ավերվել է։ Վնասվել են մոտակա շենքեր...