ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին փոթորիկ և կարկուտ Սմոլենսկի շրջանում. 12 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

Փոթորկի հետևանքով ՌԴ-ի Սմոլենսկի շրջանի մոտ 12 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, 47 թիմ ներգրավված է էլեկտրաէներգիայի վերականգնման համար, իր հեռագրային ալիքում հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վասիլի Անոխինը։

«Փոթորկի հետեւանքների վերացման գործառնական խորհրդակցություն է անցկացվել: Այս պահին տարածաշրջանում անջատվել է 281 տրանսֆորմատորային կայան, 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Սմոլենսկի էներգետիկներն արդեն սկսել են վերացնել փոթորկի հետեւանքները»,- գրել է Անոխինը։

 

Նա մանրամասնել է, որ էլեկտրամատակարարման վերականգնմամբ զբաղվում է 160 հոգուց բաղկացած 47 խումբ, ներգրավված է նաև 59 միավոր տեխնիկա։ Բացի այդ, իշխանությունները պատրաստել են 40 շարժական գեներատորներ սոցիալական հաստատություններում օգտագործելու համար։ 

 

Նշվում է, որ աշխատանքները կշարունակվեն մինչև վթարի հետևանքների ամբողջական վերացումը: