Կրեմլից մեկնաբանել են Շոյգուի այցը Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այժմ չի կարող գնահատել ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի՝ ԿԺԴՀ կատարած այցի արդյունքները։ Այս մասին լրագրողների մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Կրեմլի խոսնակը։
Պեսկովի խոսքով՝ այժմ անհնար է ճշգրիտ գնահատել Շոյգուի՝ Փհենյան կատարած այցի արդյունքները։ Նա նշել է, որ Շոյգուն արդեն զեկուցել է ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին ԿԺԴՀ կատարած իր այցի մասին։
«Իհարկե, նախարարն արդեն զեկույցներով հանդես է եկել։ Նման կարևոր այցերի մասին անմիջապես զեկուցվում է ղեկավարին»,- պարզաբանել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...