Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,– ասված է դիմումում։
Նշենք, որ նա պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել էր երեկ` հուլիսի 28-ին։
Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
«Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2007-2009 թթ–ին եղել է կուսակցության նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...