Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:
Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չեն մեկնաբանել Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռեւս չի ներկայացել նախաքննական մարմին։ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննել, չէր ներկայանում ՀԿ: Հիմա գնացել է ու թերեւս պարզաբանել, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարները, ով ում քավորությամբ է տարբեր ծախսեր իրականացրել պետության հաշվին»:
Նմանատիպ հոդվածներ
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...