Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող իրավիճակի կապակցությամբ։ Թվիթերյան իր էջում այս մասին գրառում է արել ինքը՝ Էնթոնի Բլինկենը։
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,– նշել է Բլինկենը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13–ին ևս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` խոսելով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին:
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Իսկ 2023-ի հուլիսի 29–ին Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Բաքվի հիվանդանոցներից մեկում է։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...