Նուբարաշենի աղբավայրում իրականացվում են հովացման աշխատանքներ․ օգտագործվել է 464 տոննա ջուր
Հուլիսի 27-ին, ժամը 20։00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն, տեղում իրականացվում են նաև հովացման աշխատանքներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ժամը 20։00-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 12 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար, օգտագործվել է 464 տոննա ջուր (որից 124 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը․ TV5
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ Երասխի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Հուլիսի 27-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից. զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կե...