Երասխի ճանապարհին մեքենան մխրճվել է արգելապատնեշների մեջ․ մահացել է 5-ամյա երեխա
Արարատի մարզում` Երևան-Երասխ ավտոճանապարհին, «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 5–ամյա երեխա է մահացել։ Գրում է shamshyan.com–ը։
«Երկաթե արգելապատնեշներին բախվելուց հետո մեքենան մխրճվել է արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել»,–մանրամասնում է կայքը։
Մեքենայում եղել են վարորդը, մայրը և իր 5–ամյա որդին։
Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը․ TV5
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ Երասխի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Հուլիսի 27-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից. զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կե...