ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղբահանության խնդիրը մեղմվել է․ ծառայողական քննություն կսկսվի
Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, այս պահի դրությամբ մեղմվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա նշեց, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է:
Ավինյանի կարծիքով, սակայն, իրենք պետք է կենտրոնանան խնդրի հիմնավոր լուծման վրա։ Նա ակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ, ինչ քայլեր են իրականացվում։
Ավինյանը նաև հանձնարարեց ծառայողական քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան։
«Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- ասաց փոխքաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փողոց են հանել ջրցան մեքենաները․ Իրայելում բողոքի ակցիաները շարունակվում են
Իսրայելում շարունակվում են բողոքի ու անհնազանդության ցույցերը՝ դատական բարեփոխումների դեմ։ Այսօր՝ հուլիսի 24-ին, ոստիկան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ` ռուսաց թագավորին. մինչև երբ ենք այդպես ապրելու. Նիկոլ Փաշինյան
Մոսկվայի դիրքորոշման մեջ կան ազնիվ շեշտադրումներ և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ վարչապետի և լրագրողի միջև
Լարված իրավիճակ ստեղծվեց վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը ձայնագրություն հրապարակեց՝ Արցախում հացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից ոմանք իրենց հարցի հնարավորությունը զիջե...