ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ վարչապետի և լրագրողի միջև
Լարված իրավիճակ ստեղծվեց վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը ձայնագրություն հրապարակեց՝ Արցախում հացի խնդրի առաջ կանգնած մի կնոջից, որն իր խոսքում նշում էր․
«Եթե ձեզ թվում է, որ ձեր աղջկա հետ կարողանում եք գնալ Ռուսաստան, դա ցույց տալ ու մեր երեխաները դրանից պիտի իրենց վատ զգան, ոչ մի դեպքում, դա ծիծաղելի է։ Ես գիտեմ, որ դուք դա միտումնավոր եք անում։ Կամ ձեր կինը, որ ձեր ուտելիքն ի ցույց է դնում ու չգիտեմ ինչ է ուզում ասած լինի։ Այո՛, այսօր Արցախում հացի համար ժամերով հերթ ենք կանգնում, էդ Ձեր կնոջ նկարած բերք ու բարիքը ստեղ գրեթե չկա, բայց մենք գիտենք, թե հանուն ինչի ենք մեր Արցախում»։
Վարչապետն էլ բարկացավ և նշեց․
«Այսինքն ի՞նչ է ցույց տվել․ սև խավիա՞ր ա եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել։ Կներեք, որևէ կերպ չեմ ընդունում, բայցարձակապես համաձայն չեմ էդ շեշտադրումների հետ։ Երբ կինս Ղարաբաղում էր, նկուղներում ծվարած տարեցներին ուտելիք հասցնելու գործով էր զբաղված, էդ ժամանակ Ստեփանակերտում շատ չէր կանանց և տղամարդկանց թիվը»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ` ռուսաց թագավորին. մինչև երբ ենք այդպես ապրելու. Նիկոլ Փաշինյան
Մոսկվայի դիրքորոշման մեջ կան ազնիվ շեշտադրումներ և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից ոմանք իրենց հարցի հնարավորությունը զիջե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավունքով եք դուք և ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը դեռևս շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց․․ «Երբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եք կարծում` գերիները ձեզ կներեն, թե՞ ոչ. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին, որոնցից մեկը գերիների մասին էր։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց․&...