ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ` ռուսաց թագավորին. մինչև երբ ենք այդպես ապրելու. Նիկոլ Փաշինյան
Մոսկվայի դիրքորոշման մեջ կան ազնիվ շեշտադրումներ և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝ 30 տարվա անկախ պետություն եք, ինչքա՞ն եք ցանկացած պրոբլեմի դեպքում զանգելու Մոսկվա կամ նամակ գրեք Մոսկվա։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այդպիսի ժանր ունենք, չէ՞։ Մենք՝ «Նամակ ռուսաց թագավորին», մինչև ե՞րբ ենք ապրելու այդ ժանրի մեջ, ընդ որում՝ այդ ժանրի հիմնադրման գործում ԼՂ-ի մեր հայրենակիցները շատ էական դերակատրում ունեն։ Չե՞նք տեսնում, թե Մոսկվան ինչ խնդիրներ ունի, բա Մոսկվային խնդիրներն ո՞վ լուծի։ Բոլորն էլ ունեն խնդիրներ։
Իմիջայլոց 2020թ-ի պատերազմի մեկնարկի համատեքստում մի գործոն կա, որի մասին մենք մոռանում ենք, դա կովիդի գործոնն է։ Այդ երկրներում ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ էին մեկնում ու կովիդը դարձել էր մի գլոբալ պրոբեմ, որ ու բոլորը ամեն բան մոռացել էին ու զբաղվում էին դրանով։ Ասածս այն է, որ խնդիրն այն չէ, որ մարդիկ չեն ուզում ինչ-որ հարցեր լուծել, դա նշանակում է, որ իրենք էլ ունեն հարցեր, որոնք չեն կարողանում լուծել՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում։ Մենք՝ որպես անկախ պետություն, պետք է անենք հասունացման հաջորդ քայլը՝ հասկանալով, որ մեր խնդիրների լուծողը առաջին հերթին մենք ենք։ Դա է նաև պատճառը, որ համաձայնվել եմ այն պայմանավորվածությանը, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ վարչապետի և լրագրողի միջև
Լարված իրավիճակ ստեղծվեց վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը ձայնագրություն հրապարակեց՝ Արցախում հացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից ոմանք իրենց հարցի հնարավորությունը զիջե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավունքով եք դուք և ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը դեռևս շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց․․ «Երբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եք կարծում` գերիները ձեզ կներեն, թե՞ ոչ. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին, որոնցից մեկը գերիների մասին էր։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց․&...