Ողբերգական դեպք Սյունիքում. 61-ամյա վարորդը տրակտորով մոտ 200 մ գլորվել է ձորը և տեղում մահացել․ ԶԼՄ
Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Լորիկ Ն.-ն իր վարած МТЗ-80 մակնիշի առանց համարանիշի տրակտորով, որը կցված է եղել խոտմամլիչով, Սիսիան համայնքի Տորունիկ բնակավայրի վարչական տարածքում՝ «Գյոլյազ» կոչվող խոտհարքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ըստ նախնական տեղեկությունների կորցրել է ղեկային կառավարումը և մոտ 200 մ գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լորիկ Ն.-ն տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաները դին հայտնաբերել են դրսում և պատգարակով, մեծ դժվարությամբ, մոտեցրել «Սիսիան» բժշկական կենտրոնի դիատարին:
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ կայքում։