ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնարին է դարձել

Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար: Ոլորտի պատասխանատուները դժվարություններին քաջատեղյակ են, հողօգտագործողներն էլ ահազանգում են գրեթե ամեն օր: Իրեն հասանելի բոլոր վայրերում թշնամին թիրախավորում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Մնացած դեպքերում էլ վառելիքի ու անհրաժեշտ նյութերի պակասը, երբեմն էլ՝ բացակայությունը, թույլ չի տալիս աշխատանքները լիարժեք կազմակերպել: Պակասն էլ, այս տարի առատորեն պատուհասած բնական աղետներն են լրացրել՝ քամի, կարկուտ ու հեղեղներ: 

 

Մանրամասները՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում
 

Քաղաքականություն