Լեհաստանը կասկածներ ունի. չի մասնակցի Խաղաղության խորհդի նիստին
Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդի առաջին նիստին՝ վկայակոչելով խորհրդի շրջանակի և նպատակների վերաբերյալ կասկածներ։
Կառավարության նիստից առաջ ելույթ ունենալով՝ Տուսկը հաստատել է, որ Վաշինգտոնում Լեհաստանի դեսպանատունը բաց հրավեր է ստացել խորհրդի առաջին նիստին, որը նախատեսված է փետրվարի 19-ին Միացյալ Նահանգներում։ Հրավերը հասցեագրված էր կամ Լեհաստանի նախագահին, կամ վարչապետին։
«Սա այն պահն է, երբ պետք է հստակորեն հայտարարել, որ ներկայիս պայմաններում՝ խորհրդի սկզբունքների, իրավական կարգավիճակի և հիմնական նպատակների, այդ թվում՝ Ղազայի վերակառուցման վերաբերյալ, Լեհաստանը չի միանա Խաղաղության խորհրդին», - ասել է Տուսկը։ «Մենք կշարունակենք հետևել իրավիճակին ճկունությամբ և բացությամբ»։
Տուսկը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ ամուր հարաբերությունների պահպանումը մնում է Լեհաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Նա հավելել է, որ Վարշավան չի բացառում խորհրդին ապագայում միանալը, եթե պայմանները փոխվեն։
«Եթե նախագահը, որպես վկա, որոշի մասնակցել փետրվարի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք հանդիպմանը, նա կառավարությունից կստանա ամբողջական տեղեկատվական նյութեր՝ հետագա քայլերի վերաբերյալ», - ասել է Տուսկը։
Նմանատիպ հոդվածներ
Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետության մեջ․ Փաշինյան
Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ մ...
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...
Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել...
Խաղաղության քայքայում չի լինելու, հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով
Ես ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք...