ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար Դավիթ Բեկ փողոցում՝ ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ
Հուլիսի 18-ին, ժամը 15։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․) և այնուհետև բախվել կայանած «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների (վարորդ՝ Զ․ Մ․) ավտոմեքենաներին:
«Ford Transit» մակնիշի բեռնատարի ուղևոր Ա․ Փ․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի բեռնատարը: