Խոշոր վթար․ կա 1 զոհ և 16 տուժած

Հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տուժել։

 

Փրկարարները տուժածներ Գ․ Խ․-ին (ծնված 1990 թ.), Գ․ Պ․-ին (ծնված 1987 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1982 թ․), Շ․ Ժ․-ին (ծնված 1998 թ.), Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ.), Գ․ Հ․-ին (ծնված 2002 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2005 թ.), Ա․ Մ․-ին (ծնված 1964 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1995 թ․), Խ․ Մ․-ին (ծնված 1987 թ.), Ա․ Կ․-ին, Վ․ Պ․-ին (ծնված 1988 թ.), Հ․ Ա․-ին (ծնված 1992 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1971 թ․) և անձը չպարզված մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղից Ա․ Գ․-ն, Ա․ Կ․-ն և անձը չպարզված քաղաքացին տեղափոխվել են Էրեբունի ԲԿ։

 

Քաղաքացի Վ․ Պ․-ն (ծնված 1979 թ․) դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Արտաշատի ԲԿ, այնուհետև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։