ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեխ թենիսիստուհին՝ Ուիմբլդոնի հաղթող
Աշխարհի 42-րդ ռակետ, 24-ամյա Մարկետա Վոնդրոուշովան նվաճել է Ուիմբլնդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Նա առաջին անգամ է հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարում։
Չեխ թենիսիստուհին եզրափակիչում մրցել է աշխարհի 6-րդ ռակետ, 28-ամյա թունիսցի Օնս Ժաբերի հետ եւ հաղթել 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ եւ 22 րոպե։
Թունիսցի թենիսիստ, աշխարհի վեցերորդ ռակետ Օնս Ժաբերը արտասվել է Ուիմբլդոն-2023-ի եզրափակիչ խաղից հետո մրցանակաբաշխության ժամանակ։ Ժաբերը երկրորդ տարին է, որ անընդմեջ խաղում է «Ուիմբլդոնի» եզրափակիչում և երկրորդ տարին է, որ չի կարողանում նվաճել տիտղոսը։