Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը. Արցախի ԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումն Ադրբեջանի կողմից արգելելու փաստին․
«Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների վերադարձը դեպի Արցախ:
Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ»,- նշված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ. Կազմակերպությունը` ադրբեջանական մեղադրանքների մասին
«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և...
Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ նախապատրաստվող մահափորձը
Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня...
Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։Հիսուս Քրիստոսի Պայծառա...
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է, այս մասին «...