Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է, այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։
Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Հակոբյանը նշել է, որ շուրջ մեկ շաբաթ է՝ գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։
«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում», - ասել է տնօրենը։
Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին։
Նմանատիպ հոդվածներ
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը
2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վեր...
Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով
Սումգայիթի դատարանը ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողներին ներկայացրել է իբրև դիվերսանտներ և դատապարտել 11,5 տարվա ազատազ...
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․ «Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին...
Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով դատական նիստը հետաձգվել է
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարություն...