Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները», - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ նախապատրաստվող մահափորձը
Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բարբարոսություն` Ծաղկաձորում. օգտատերն ահազանգում է
«Ես հիմա Ծաղկաձորում եմ։ Այն բարբարոսությունը, որը տեղի է ունենում հենց հիմա այստեղ, բառերով ու նկարներով փոխանցել հնարա...
Քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում. օգտատեր
«Ուրեմն քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում, աղբամանների մի մասը ջարդված-փշրված վ...
Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։...