Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. տուժած կա

Unknown 1 րոպե 203 դիտում
Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. տուժած կա

Հուլիսի 3-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա մեկ տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

 

[8f29464016570193b0972804b11b49be.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250