ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհներ՝ Աթենքի մերձակայքում․ 200-ից ավելի հրշեջներ պաքարում են դրա դեմ

Խոշոր անտառային հրդեհներ են սկսվել Աթենքի մերձակա հատվածներում։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։

 

Հաղորդվում է, որ կրակն ավելի մեծ թափ է առել՝ ուժեղ քամիների պատճառով։ Մարդիկ ստիպված լքել են իրենց տները, հարյուրավոր երեխաներ տարհանվել են ամառային ճամբարներից:

 

Reuters-ն էլ գրում է, որ իր զրուցակիցը հայտնել է՝ առնվազն հինգ տուն լրջորեն վնասվել է։ Ոստիկանությունն օգնել է ավելի քան 100 քաղաքացու, տարհանել ապահով տարածքներ։ Կրակն այնքան է թեժացել, որ հասել է նույնիսկ ձիերի ախոռանոցներ, տասնյակ ձիեր ևս տարհանվել են։

 

«Ուժեղ քամիների պատճառով կրակը երկու ժամում տարածվել է 12 կիլոմետր երկարությամբ»,- ճեպազրույցում ասել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։

 

Նշվում է, որ կրակի դեմ է պայքարում ավելի քան 200 հրշեջ՝ 68 հրշեջ մեքենաների, 10 ինքնաթիռի և 6 ուղղաթի օգնությամբ։

Քաղաքականություն