Պուտինն ինչ-որ չափով թուլացել է. Թրամփ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանինախագահ Վլադիմիր Պուտինը «որոշակիորեն թուլացել է» չհաջողված ապստամբության պատճառով, և այժմ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները փորձի միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կարելի է ասել, որ Պուտինը դեռ այնտեղ է, նա դեռ ուժեղ է, բայց նա, անշուշտ, ես կասեի՝ ինչ-որ չափով թուլացել է», - նշել է Թրամփը։

Reuters-ին տված հարցազրույցում նախկին նախագահը չի բացառել, որ Կիևի կառավարությունը կարող է որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի պատերազմը։


«Ես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ այս ծիծաղելի պատերազմի պատճառով»,- ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ ամենամեծ բանը, որ ԱՄՆ-ն պետք է անի այս պահին, խաղաղություն հաստատելն է՝ Ռուսաստանին և Ուկրաինային միավորելն ու խաղաղություն հաստատելը: Դուք կարող եք դա անել: Ժամանակն է երկու կողմերին միավորելու՝ խաղաղություն պարտադրելու համար»,- ասել է Թրամփը։

Ինչ վերաբերում է անցյալ մարտին միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի դեմ հարուցված ռազմական հանցագործության մեղադրանքներին, Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահի ճակատագիրը պետք է քննարկվի, երբ պատերազմն ավարտվի, «որովհետև հենց հիմա, եթե այդ թեման բարձրացնես, երբեք խաղաղություն չես հաստատի»։

Քաղաքականություն