Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է Արցախի օկուպացված մարտական դիրքեր
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է «ղարաբաղյան տնտեսական գոտում» տեղակայված զորամասեր ու մարտական դիրքեր: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նա նախ խորհրդակցություն է անցկացրել ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնում։
«Այնուհետև նա այցելել է Քելբաջարում, Լաչինում և Աղդամում տեղակայված զորամասեր»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Վելիևը եղել է մի շարք մարտական դիրքերում։ Հրամանատարության առջև խնդիրներ են դրվել՝ ավելի լավ կազմակերպել մարտական հերթապահությունը, բարձրացնել անձնակազմի զգոնությունը և վճռականորեն կանխել ցանկացած սադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ղուրանն այրելու ակցիայի պատճառով
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է Մարոկկոյի...
Ադրբեջանը պետք է վերացնի ԼՂ շրջափակումը և վերջ տա ծավալվող հումանիտար ճգնաժամին. Amnesty International
Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին։...
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջ...
Արցախի տնտեսությանը շրջափակման ընթացքում հասցվել է 390 մլն դոլարի վնաս
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալներն ըստ որոնց՝ Արցախի բոլ...