Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջանում լարվածության մասով։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Մենք կրկնում ենք մեր կոչը Իսրայելի իշխանություններին՝ գործել ողջամտությամբ և վերջ դնել նման գործողություններին», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Լրատվականը հաղորդում է նաև, որ իսրայելական ուժերը արցունքաբեր գազ են կիրառել պետական հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ հարյուրավոր երեխաներ և տարեցներ են ապաստան գտել և բուժում ստանում։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը երեկվանից՝ հուլիսի 3-ից սկսած, հարձակումներ է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում գտնվող ճամբարների վրա։ Հայտնի է՝ մինչև այս պահը Ջենինում զոհվել է տասը պաղեստինցի։ Կա 100 վիրավոր, որոնցից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տնտեսությանը շրջափակման ընթացքում հասցվել է 390 մլն դոլարի վնաս
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալներն ըստ որոնց՝ Արցախի բոլ...
Տասը տարի անց Թուրքիան և Եգիպտոսը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին...
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ականի մոր հայհոյանքները՝ քաղաքացիներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը՝ Աիդա Հայրապետյանը,ֆեյբուքում ս...
Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը «Կիևի փոքրիկ»-ի համար է պատրաստվել. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում գրել ու հայտարարել է, որ Սպիտակ տանը...